Քրիստինա Ագիլերայի նիհարելն այնքան էլ լավ չի անդրադարձել նրա անձնական կյանքի վրա։ Ինչպես տեղեկացրել է Life & Style-ը, նրա փեսացուն՝ Մեթյու Ռաթլերը, հուսահատությունից մազերն է պոկում։
«Քրիստինան վերջին ժամանակներս ձգտում է հնարավորինս սեքսուալ երեւալ։ Նա մշտապես ցուցադրում է իր մարմինը կիպ հագուստներով»,- պատմել է ինսայդերը։ «Մարդկանց մեծ մասը, հավանաբար, կարծում է, որ նա թեժ սեքսուալ կյանք ունի, բայց իրականում ամեն բան հակառակն է»։
«Ամենայն հավանականությամբ, նա եւ Մեթը մինչ այդ անհամեմատ ավելի լավ սեռական կյանք են ունեցել, բայց հիմա Քրիստինան պարզապես տրամադրություն չունի։ Առաջ դա երբեք խնդիր չի եղել նրանց հարաբերություններում, ուստի, իհարկե, Մեթը դա վերագրում է կնոջ կտրուկ նիհարելուն։ Չնայած Քրիստինան հերքում է, որ Ozempic կամ այլ դեղեր է ընդունում նիհարելու համար, լիբիդոյի նվազումը հնարավոր կողմնակի ազդեցություններից մեկն է»։
Սակայն, ինսայդերի խոսքով, 43-ամյա երգչուհին, «կարծես, դա խնդիր չի համարում»։ «Նա այնպես է կլանված նրանով, որ լավ տեսք ունենա, եւ այն ամենով, ինչ տեղի է ունենում իր կարիերայի հետ, բայց դա, անշուշտ, անդրադառնում է Մեթի վրա։ Նա զգում է, որ իրենց կապն արդեն այն չէ, ինչ նախկինում։ Նա դժգոհում է ընկերներին եւ ասում, որ կցանկանար, որպեսզի Քրիստինան մի քիչ քաշ հավաքեր եւ նորից սկսեր սովորականի պես պահել իրեն»,- նշել է աղբյուրը։
«Քրիստինան նիհարել է վերջին մեկ տարում եւ իրեն ավելի վստահ է զգում, քան երբեւէ վերջին տարիների ընթացքում»,- Life & Style-ին ասել է մեկ այլ ինսայդեր։ «Այնուամենայնիվ, մարդիկ սկսում են հարց տալ, թե արդյոք նա չափից հեռու չի գնում։ Քրիստինան ավելի վատ տեսք ունի, քան դեռահաս տարիքում։ Իսկապես ցնցող է, երբ դա աչքովդ ես տեսնում»։