Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլյա Ֆոքսը, հավաստիացնում է, որ իրեն օգտագործել են որպես «շախմատի քար»

Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլյա Ֆոքսը «ափսոսում» է, որ հարաբերություններ է ունեցել ռեփերի հետ՝ հավաստիացնելով, որ իրեն օգտագործել են որպես «շախմատի քար»։

34-ամյա դերասանուհին եւ մոդելը The Times-ին հայտնել է, որ «ափսոսանք» է զգում 2022 թ-ին երաժշտի հետ ունեցած հարաբերությունների համար։

«Ես ատում եմ դա։ Դա տեւել է ընդամենը մի քանի շաբաթ, բայց, դա բավական էր ինձ մնացած ողջ կյանքիս համար»,- ավելացրել է նա։ «Ես, հավանաբար, իմ կյանքի ամենաանհարմար վիճակում էի, եւ դա շատ բանի մասին է վկայում։ Ես չեմ ուզում, որ ինձ ճանաչեն որպես ինչ-որ մեկի ընկերուհի»։

Ֆոքսն ավելացրել է, որ «իր գաղափարը չէր», որպեսզի իրենց հարաբերությունները հանրային դառնային, եւ նա զգում էր, որ իրենք «պետք է սպասեն»։ Բայց հետո՝ տե՛ս, թե ինչ եղավ, եւ դա արվեց իմ թիկունքի հետեւում»։ Դերասանուհին նշել է, որ զգում էր, որ Քանյեն օգտագործում է իրեն, որպեսզի վրեժ լուծի Քիմ Քարդաշյանից։ «Ես բավական արագ հասկացա, որ ինձ օգտագործում են որպես «շախմատի քար»,- ասել է նա։

Comments (0)
Add Comment