Ծաղիկներ տան համար եւ ոչ միայն. բուգենվիլիա․ ինչպե՞ս աճեցնել, որտե՞ղ տնկել, ի՞նչ հաճախությամբ ջրել

Այս տարի Հայաստանում հայտնվել են ցնցող ծաղիկներ՝ բուգենվիլիաներ, որոնք կարող են զարդարել ինչպես ձեր պատշգամբը կամ տունը, այնպես էլ այգին։ Այս ծաղիկների արժեքը Երեւանում տատանվում է 3 000-14 000 դրամի սահմաններում՝ կախված տնկիի չափից։ Ահա մի քանի խորհուրդներ այն մասին, թե ինչպես պետք է խնամել այդ բույսը, որպեսզի այն ուրախացնի ձեզ իր զարմանալի ծաղիկներով։

Հիշեք, որ բուգենվիլիան բազմամյա բույս է 9-11 գոտիներում եւ այն պետք է աճեցնել որպես մեկամյա կամ մերձարեւադարձային բույս, որն անհրաժեշտ է պահել սենյակում։

Բուգենվիլիայի առողջությունը եւ ծաղկումը ուղիղ կախված են նրա ստացած արեւի լույսի քանակից, նա արեւ է սիրում։ Նա պետք է օրական ստանա 6 ժամից ոչ պակաս արեւի լույս։

Բացի այդ, բուգենվիլիան ավելի լավ է տնկել այն վայրերում, որոնք պաշտպանված են քամուց, քանի որ նրանք միջանցիկ քամիներ չեն սիրում։

Բուգենվիլիաներին հարկավոր է լավ դրենաժացված հող, որպեսզի կանխվի արմատների նեխումը։ Եվ հիշեք, որ կախված տեսակից՝ այդ բույսը կարող է բավական բարձրանալ եւ ծավալվել։ Ուստի այգում տնկելիս ավելի լավ է ընտրել այնպիսի տեղ, որտեղ բուգենվիլիան կարող է ազատ աճել եւ ծաղկել։

Նույն կերպ էլ բուգենվիլիան ծաղկամանի մեջ տնկելիս կարեւոր է ընտրել լավ դրենաժային անցքեր ունեցող ծաղկաման, որպեսզի կանխվի ճահճացումը։ Օգտագործեք լավ դրենաժով հողի խառնուրդ եւ ծաղկամանը տեղադրեք արեւոտ տեղ։

Ե՞րբ տնկել բուգենվիլիան

Տնկման լավագույն ժամանակը գարունն է կամ ամռան սկիզբը, հենց որ անցնում է ցրտահարության սպառնալիքը։ Այդ ժամանակը ձեւավորվում է բույսի արմատը՝ մինչեւ ամառվա շոգերը, եւ ունենում է բավական ժամանակ աճի համար՝ մինչ այն կբախվի ավելի ուշ սեզոնններին հնարավոր ցրտերի հետ։ Փափուկ ձմեռ ունեցող շրջաններում բուգենվիլիան կարելի է տնկել նաեւ աշնանը։

Բուգենվիլիայի տնկումը

Պատրաստեք հողը. փխրեցրեք 30 սանտիմետր խորությամբ ընդերք։ Փոսում ավելացրեք բաղադրված պարարտանյութ կամ այլ օրգանական նյութ ընդերքի եւ դրենաժի պտղաբերության բարձրացման համար։

Զգույշ փխրեցրեք արմատի հողը տնկելուց առաջ, որպեսզի արմատները կարողանան ինտեգրվել նոր միջավայրում։ Այն բանից հետո, երբ բույսը տնկեք, փոսը լցրեք հողով եւ տափակեցրեք արմատի շուրջը՝ օդային գրպաններից խուսափելու համար։

Ջրումը. տնկելուց հետո լավ ջրեք բուգենվիլիան, որպեսզի հողը խտանա արմատների շուրջը։ Կարող եք նաեւ ավելացնել տորֆի շերտ բուգենվիլիայի ցողունի մոտ, որպեսզի մոլախոտեր չառաջանան։

Կապեք բույսը. եթե բուգենվիլիան աճեցնում եք որպես լիանա, կապեք այն մի որեւէ հենակառույցի։ Դրա համար կարելի է օգտագործել բուսակապերը կամ փափուկ հյուսվածքներից թելեր։

Ինչպե՞ս խնամել բուգենվիլիան

Բուգենվիլիայի արմատակալման շրջանում անհրաժեշտ է մշտական եւ լավ ջրել այն, բայց պարտադիր ջրելու միջակայքերում թողեք, որ այն չորանա։ Բուգենվիլիան չի սիրում մշտական խոնավ հող։

Շատ շոգ եւ չոր եղանակին բուգենվիլիան պետք է ավելի հաճախ ջրել։ Բայց եթե չափից հաճախ ջրեք, դա կարող է անդրադառնալ ծաղիկների թվի վրա։ Կրճատեք ջրելը ձմռանը, որպեսզի խուսափեք արմատների նեխումից։

Պարարտանյութը

Բուգենվիլիան  գնահատում է պարբերական սնուցումը՝ առողջ աճի ապահովման եւ առատ ծաղկելու համար, բայց մշտական սնուցումը անհրաժեշտություն չէ։ Եթե որոշել եք սնուցել բուգենվիլիան, օգտագործեք հավասարակշռված դանդաղ արտազատվող պարարտանյութ մեկ անգամ վեգետացիոն շրջանում կամ դիտարկեք հատուկ պարարտանյութի օգտագործման հնարավորությունը բուգենվիլիայի համար։

Բուգենվիլիան էտելը. ինչպե՞ս եւ ե՞րբ է ճիշտ էտել այն

Էտը վճռական նշանակություն ունի բույսի ձեւավորման, նոր աճի խթանման եւ առատ ծաղկման համար։ Էտի լավագույն ժամանակը սովորաբար ձմռան վերջն է կամ գարնան սկիզբը։ Խուսափեք բուգենվիլիայի էտից աշնանը, քանի որ տերեւները բույսը պաշտպանում են ցրտից։

Սկզբում հեռացրեք բոլոր չորացած, վնասված կամ հիվանդ ճյուղերը, որպեսզի պահպանեք բույսի առողջությունը։ Հետո էտեք բույսի ծայրերը, որպեսզի խթանեք նոր աճը։

Բուգենվիլիան չի սիրում, երբ ջերմաստիճանն իջնում է 10-ից, ուստի ավելի լավ է ծաղկամանները տեղափոխել տան կամ պաշտպանված արտաքին պատի մոտ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Նոյեմբերին մոտ արդեն պետք է ծաղկամանը տուն տեղափոխել։

Comments (0)
Add Comment