Թիմ Բարթոնի եւ Մոնիկա Բելուչիի անսպասելի հայտնվելը բուռն ծափահարությունների է արժանացել

ֆրանսիական Lumière 16-րդ կինոփառատոնը մեկնարկել է բարձր մակարդակով, աստղերի փայլուն համաստեղությամբ՝ ներառյալ Բենիսիո դել Տորոն, Թիմ Բարթոնը, Մոնիկա Բելուչին եւ Վանեսա Պարադին, ինչպես նաեւ հայտնի ռեժիսորներ Կոստա-Գավրասը եւ Ջուզեպե Տորնատորեն, որոնք զարդարել են Լիոնի կարմիր գորգը, տեղեկացրել է Variety-ն։

Բելուչին, որը ներկայացրել է նոր վավերագրական ֆիլմը բեմադրական պիեսի մասին, որտեղ նա խաղացել է Մարիա Կալասի դերը, վերջիններից մեկն էր, որը դուրս է եկել կարմիր գորգ։ Մի քանի քայլ անելով՝ նա շրջվել եւ այնպիսի ժեստ է արել, ասես ինչ-որ բան մոռացել է, ձեռքը մեկնել է վարագույրից ներս եւ դուրս բերել Թիմ Բարթոնին՝ ի ուրախություն 5 000 հանդիսատեսների. Բարթոնի չհայտարարված հայտնվելը բուռն ծափահարությունների տեղիք է տվել։

Զույգը, ինչպես հայտնի է, հանդիպել է Լիոնում՝ 2022 թ-ին, երբ Բարթոնը արժանացել էր փառատոնի մրցանակին ձեռքբերումների համար, մրցանակը նրան է հանձնել Բելուչին։ Իտալացի դերասանուհին դրանից հետո նկարահանվել է Բարթոնի երկար սպասված «Բիթլջուսի» շարունակությունում՝ «Բիթլջուս Բիթլջուսում»։

Comments (0)
Add Comment