Քայլի Ջենները նոր գայթակղիչ լուսանկարներում հայտնվել է իր Khy ապրանքանիշի նոր «լուքով»։
Նա արհեստական կաշվից սպիտակ թրենչ վերարկուով է, որը նա հագել է իր մերկ մարմնի վրա՝ գայթակղելով տպավորիչ դեկոլտեով: «Նոր khy արհեստական կաշին արդեն հասանելի է khy.com-ում»,- ասվում է մակագրության մեջ:
Նրա դեմքը փայլում է ջերմ դիմահարդարումից, որի համար հավանաբար օգտագործվել է նրա Kylie Cosmetics շարքի արտադրանքը: