Մեգան Մարքլի նախկին թիկնապահը պատմել է, թե ինչու է ցավում Սասեքսի դքսուհու համար

Մեգան Մարքլի նախկին թիկնապահ Սթիվ Դևիսը պատմել է, թե ինչպես է աշխատել դքսուհու մոտ։

Դևիսին վարձել է NBC-ն՝ Տորոնտոյում «ֆորս մաժորների» աստղին սպասարկելու համար: «Ես տեսել եմ՝ նա ինչպես է աշխատում ստուդիայում նախքան բարեգործական կազմակերպությունների, շներին զբոսանքի տանողների և հավաքարարների հետ աշխատելը: Կարևոր դասերից մեկը, որը ես սովորեցի, այն է, որ հարգանք ստանալու համար պետք է հարգանք ցուցաբերել»,- ասել է Դևիսը In Touch-ին:

Երբ նրանք առաջին անգամ հանդիպել են 2018 թվականին, Մեգանի կյանքը զգալիորեն փոխվել է մեկ գիշերվա ընթացքում: «Ես խղճում էի նրան, որովհետև նա հայտնի մարդուց դարձել էր աշխարհի ամենամեծ ընտանիքի մասը: Այդ ամբողջ հրապարակայնությունը նրա համար սթրեսային էր դարձել։

Մշտական հսկողությունն իր ազդեցությունն է ունեցել: Նա պարանոյիկ էր դարձել: Մարդիկ ամենուր հետևում էին մեզ։ Մենք խնդիրներ ունեինք անօդաչու սարքերի, մեքենաների հետ, որոնք մեզ հետևում էին։ Դա մղձավանջ էր»,- հիշում է թիկնապահը:

Այն ամենը, ինչ նա ուներ իր նախկին կյանքում, անհետացել էր: «Նրա հետ մի քանի շաբաթ աշխատելուց հետո ես հարցրի՝ դու իրականում ի՞նչ ես ուզում անել։ Նա պատասխանեց. «Ես կցանկանայի գնալ և գնումներ կատարել մթերային խանութից»: Նախկին անվտանգության ծառայությունը թույլ չէր տվել նրան դա անել։ Դրա համար ես սայլակը հրում էի մթերային խանութում, իսկ նա իրերը դնում էր մեջը: Դա նրան շատ էր դուր գալիս»:

Դքսուհու սահմանափակումները միայն ավելացան, երբ նա տեղափոխվեց Անգլիա.

«Այն պահից, երբ նա սկսեց հանդիպել Հարրիի հետ, լուսանկարիչները հետևում էին նրան ամենուր՝ ցատկելով լուսացույցներից, փորձելով մոտենալ մեքենաներին», — ասում է Սթիվը: Այս «վտանգավոր» իրավիճակները, որոնք նման են նրան, ինչը եղել էր Հարրիի և Մեգանի կողմից 2023 թվականի մայիսին Նյու Յորք կատարած ուղևորության ժամանակ, սովորական էին, նշել է նա:

«Նա սիրում է Հարրիին, նա սիրում է երեխաներին, բայց դա կարող է առաջացնել շատ ուժեղ դեպրեսիա, երբ դու վախենում ես թերթ բացել՝ իմանալու համար, թե մարդիկ ինչ են խոսում քո մասին»,-նշում է Սթիվը՝ հավելելով, որ անգամ չի օգնել այն, որ Բուքինգհեմյան պալատը վերահսկում էր հասարակայնության հետ կապերը, իսկ Մեգանը միշտ սովոր է իր թիմի հետ վերահսկել հասարակության հետ հարաբերությունները»:

«Բուքինգհեմյան պալատի աշխատակիցներն ասում էին, որ չեն կարողանում աշխատել նրա համար», — ասում է Սթիվը: Բայց Տորոնտոյում օգնականները տեսան Մեգանի այլ կողմը: «Ոչ ոք նրա մասին վատ խոսք չուներ ասելու։ Նույնիսկ այն ճնշման տակ, որ նա գտնվում էր, նա ջերմ ու ուշադիր էր ամբողջ ժամանակ»,- ասել է նախկին թիկնապահը՝ հավելելով, որ մարդկանց ամենաշատը կարող է զարմացնել այն, թե «որքան ընկերասեր է նա և որքան մեծ սիրտ ունի: Նա շատ լավ է վերաբերվում իր երկրպագուներին և կանի ամեն ինչ՝ օգնելու մարդկանց: Ինձ ցավ է պատճառում, որ մարդիկ այլկերպ են մտածում»:

Չնայած ինքն այլեւս չի աշխատում Մեգանի մոտ, Սթիվը Մեգանին ընկեր է համարում։ «Ինձ ու կնոջս հրավիրել էին հարսանիքի, այդպես մտերմացանք»,- ասում է նա՝ հավելելով, որ ծննդյան և տոների օրերին նամակներ են փոխանակում։

Comments (0)
Add Comment