Միխայիլ Գալուստյանի երկրպագուները հազիվ են ճանաչել նրան. նա խիստ նիհարել է եւ ներկել սպիտակ մազերը

Իր 45-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Միխայիլ Գալուստյանը խիստ նիհարել է եւ ներկել սպիտակ մազերը։

Օրերս նա հայտնվել է Պետերբուրգում՝ իր նոր նախագծի պրեմիերային։ Նա խաղացել է գլխավոր դերը «Ժիիիիզն» նախնադարյան ցեղի մասին սերիալում։ Շատ երկրպագուներ չեն ճանաչել նրան, գրել է «ԿՊ»-ը։

Սերիալում դերասանը ստիպված է եղել հանդիսատեսին երեւալ գրեթե մերկ։ Այնտեղ նա կատարում է ցեղի առաջնորդի դերը, եւ հագին միայն ազդրը ծածկող կտոր է։ Գալուստյանն այլեւս չունի իր ֆիրմային փորը, դրա փոխարեն ձիգ իրանն է։ Բացի այն, որ նիհարել է 14 կիլոգրամով, նա ակտիվորեն զբաղվում է սպորտով։ Պրեմիերային նա եկել էր լրիվ սեւ հագած՝ կիպ մարզաշապիկով, որը չէր թաքցնում մկանները, եւ նորաձեւ ջոգերներով։ Գալուստյանն անգամ ներկել էր սպիտակ մազերը։

Նոր ֆիզիկական կեցվածքն օգնել է Գալուստյանին հաղթահարել նկարահանման բարդ պայմանները։ «Շատ էին քերծվածքները, կապտուկները, կասկադյորային հնարքները։ Բայց մենք ամեն ինչ հաղթահարեցինք ինքներս»,- խոստովանել է դերասանը։

Նա սկսել է իրեն կարգի բերել, երբ քաշը հասել էր ավելի քան 85 կիլոգրամի, հիմա 73 է։ Սկզբում Միխայիլը կատակում էր, որ ավելորդ քաշից հաջողվել է ազատվել միայն այն ժամանակ, երբ նա հրաժարվել է խորովածից։ Բայց ճշմարտություն դրանում, այնուամենայնիվ, կա։ Գալուստյանն առողջական խնդիրներ էր ձեռք բերել, եւ նա որոշել է նիհարել։ Դրա համար սկսել է ճիշտ սնվել եւ ամեն օր զբաղվել սպորտով։ Հիմա նա նկարահանումների ժամանակ միշտ հետը ֆիթնեսի գորգ է վերցնում։

Comments (0)
Add Comment