Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի համար «Վանի» դեմ հանդիպումը հոբելյանական էր։
Նա անցկացրեց իր 400-րդ հանդիպումը Հայաստանի Պրեմիեր լիգայում, հաղորդում է «Փյունիկի» ֆեյսբուքյան էջը։
Այդ ցուցանիշով Արտակ Գրիգորյանը երրորդն է Բարձրագույն խմբում հանդես եկած ֆուտբոլիստների մեջ:
Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Փյունիկը» «Վանին» հաղթել էր 3:1 հաշվով։