Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է հրավիրել 38-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին, որն ամռանը իսպանական «Սեւիլիայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռանալուց հետո թիմ չունի, հաղորդում է Tuttosport-ը։
«Յուվենտուսը» փոխարինող է փնտրում բրազիլացի պաշտպան Գլեյսոն Բրեմերին, որը ծնկի խաչաձեւ կապանների եւ մենիսկի վնասվածքի հետեւանքով բաց կթողնի մոտ մեկ տարի։
«Յուվենտուսը» պատրաստ է Սերխիո Ռամոսի հետ կնքել պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Անցած մրցաշրջանում Սերխիո Ռամոսը «Սեւիլիայի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Սերխիո Ռամոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։