Աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի եւ «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում արած գրառմամբ մեկնաբանել է ամերիկյան թիմի հաղթանակը ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում։
«Ինտեր Մայամին» 3:2 հաշվով հաղթել էր «Քոլամբուս Քրյուին» եւ ապահովել առաջին տեղը առաջնության ավարտից երկու տուր առաջ։ Մեսին դարձել էր դուբլի հեղինակ։ «Ինտեր Մայամին» 1/8 եզրափակիչում կշարունակի պայքարը ՄԼՍ-ի գավաթի համար։
«Առաջին նպատակին հասանք։ Շատ հպարտ ենք մեր թիմով։ Շարունակում ենք շարժվել առաջ ավելիին հասնելու ձգտումով»,- գրել է Մեսին։
Մեսին նվաճեց 46-րդ տիտղոսը կարիերայում։ «Ինտեր Մայամիի» հետ նա դարձել է նաեւ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթի հաղթող։