Նաոմի Քեմփբելը՝ Chanel-ի գարուն-ամառ 2025 հավաքածուի ցուցադրությանը

Նաոմի Քեմփբելը Chanel-ի գարուն-ամառ 2025 հավաքածուին ներկայացել է նորաձեւության տան՝ երկու կտորից պատրաստված նրբագեղ կոստյումով։

Քեմփբելը նստել է առաջին շարքում դերասանուհիներ Մարգարեթ Քուալիի և Լուպիտա Նյոնգոյի կողքին:

Նաոմին ոճային տեսք ուներ կրեմագույն բրդյա բաճկոնով եւ կիսաշրջազգեստով՝ համակցված սև և սպիտակ էլեգանտ կրունկներով:

29-ամյա Մարգարեթը ուշադրություն է գրավել՝ արժանանալով գովասանքի նոր՝ «Սուբստանս» ֆիլմում իր գլխավոր դերի համար: Հոլիվուդյան աստղ Էնդի Մաքդաուելի դուստրն ընտրել էր կրեմագույն կարճ բաճկոն՝ ծաղկային զարդանախշերով և համապատասխան կիսաշրջազգեստով:

41-ամյա Լուպիտան բեմ է դուրս եկել նրբագեղ երկգույն վերարկուով, որը համադրել էր նրբագեղ սև տաբատով:

Comments (0)
Add Comment