Նիհարած Քրիստինա Ագիլերան անհանգստացրել է երկրպագուներին. 43-ամյա փոփ աստղի երկրպագուների կողմից արված տեսանյութը վիրուսային է դարձել, որտեղ սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց անհանգստությունն են հայտնում նրա կտրուկ կերպարանափոխության կապակցությամբ:
Մինչ ոմանք ի պաշտպանություն նրա հայտարարել են, որ նա միշտ նրբիկ է եղել, մյուսները պնդել են, որ նա «ավելի նիհար տեսք ունի, քան երբևէ եղել է»:
Դա գալիս է այն ենթադրությունների ֆոնին, որ նա օգտագործում է դիաբետիկ «Ozempic» դեղամիջոցը նիհարելու համար, նաև այն ասեկոսեների ֆոնին, որ նա ձգել է դեմքը:
Երգչուհին Արևմտյան Հոլիվուդում այցելել է Barry’s Bootcamp մարզական ստուդիա՝ համագործակցելու և նշելու իր դեբյուտային ալբոմի 25-ամյակը:
Կարճ ժամանակ անց երգչուհին միջոցառումից կադրեր է հրապարակել՝ ստուդիա ժամանելու և ներկաների հետ հանդիպման զվարճալի հոլովակների շարքով:
Instagram-ի օգտատերերը նրա մեկնաբանությունների բաժինը ողողել են նիհարելու մասին նկատողություններով։ Միջոցառման մի հատվածը լայն քննարկում է առաջացրել X-ում, քանի որ երկրպագուները ենթադրում են, որ նա չափազանց հեռուն է գնացել Օզեմպիկի հետ եւ այժմ տպավորություն է, թե «հիվանդ» է: