Մեր փոքր եղբայր-կենդանիների 2024թ.  ամենածիծաղելի լուսանկարները

Nikon Comedy Wildlife Awards-ը հայտարարել է իր 2024թ. ֆոտոմրցույթի եզրափակչի մասնակիցներին։

Շորթ-լիստ մտած 40 լուսանկարները, որոնցում պատկերված են տարբեր կենդանիներ զվարճալի տեսքով, վայրի բնության գրկում, ինչպես նաեւ ցուցադրված են լուսանկարիչների հմտություններն ու «սուր աչքը», ընտրվել են 9 000 հայտերից, որոնք ներկայացվել են 98 երկրներից։ Հաղթողներին կհայտարարեն դեկտեմբերի 10-ին։

Ֆոտոմրցույթը հայտարարվել է հօգուտ Whitley Fund for Nature-ի՝ բարեգործական կազմակերպություն Մեծ Բրիտանիայում, որը դրամաշնորհներ է տալիս շրջակա միջավայրի եւ վայրի բնության պահպանության ոլորտի լիդերներին։

Առաջարկում ենք դիտել ամենածիծաղելի լուսանկարները։

Comments (0)
Add Comment