Կրիստինա Օրբակայտեն հրաժարվել է ԱՄԷ-ում Ավրաամ Ռուսսոյի հետ բեմ դուրս գալ՝ չնայած պայմանավորվածություններին, հայտնում է SHOT Telegram ալիքը։
Աղբյուրի համաձայն՝ Օրբակայտեն և Ռուսսոն այս տարի ԱՄԷ-ում մասնավոր միջոցառմանը դուետով հանդես գալու հրավեր են ստացել։
Բայց, ինչպես պարզվել է միջոցառման ժամանակ, Կրիստինայի համերգի տնօրենը նրա հետ համաձայնեցրած չէր եղել Ռուսոյի հետ երգելու հարցը, և Կրիստինան կտրականապես հրաժարվել է երգել դրանք: Երգչուհին սկզբունքորեն դուետային հիթերը մենակ է կատարել։ Միաժամանակ Օրբակայտեն ստացել է ամբողջ հոնորարը՝ 50 հազար եվրո՝ չնայած երեկույթի կազմակերպիչների դժգոհությանը։ Ռուսոն շատ ավելի քիչ է վերցնում արտասահմանյան ելույթների համար՝ 20 հազար դոլար:
Ինքը՝ Ավրաամ Ռուսսոն, SHOT-ի հետ զրույցում խոստովանել է, որ Օրբակայտեի հետ երկու տարի չի շփվել. «Մենք որևէ շփում չենք ունեցել։ Ես չգիտեմ, թե որտեղ է նա: Նա զբաղված է իր կյանքով, ես զբաղված եմ իմով, մենք ոչ մի տեղ չենք հանդիպում՝ որեւէ համերգային վայրերում»: