Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին քննադատել է գերծանրաբեռնված օրացույցը, որի հետեւանքով շատացել են ֆուտբոլիստների վնասվածքները։
«Հանդիպումների քանակը չափազանց շատ է։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին անասունի տեղ են դրել։ Եվրո-2024-ի հանդիպումներում լավագույն ֆուտբոլիստները հոգնած տեսք ունեին։ Նրանք զրկվել են խաղի ուրախությունից։ Շատերը ծանր վնասվածքներ են ստանում»,- Թիերի Անրիի խոսքը մեջբերում է CBS Sports-ը։
Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափի պատճառով խմբային փուլի հանդիպումների քանակն ավելացել է երկու խաղով։ Հաջորդ ամռանն էլ ԱՄՆ-ում նոր ձեւաչափով կանցկացվի աշխարհի ակումբային առաջնությունը, որը եւս մեկ ամսով կերկարաձգի մրցաշրջանը առաջատար թիմերի եւ խաղացողների համար։