Ֆրանսիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանը 31 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նա գրառում է կատարել սոցիալական ցանցերում։
Ռաֆայել Վարանի վերջին ակումբն իտալական «Կոմոն» էր, որին միացել էր այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակում։ Իտալական թիմում առաջին խաղի ժամանակ նա ծանր վնասվածք էր ստացել եւ չէր կարողանա խաղադաշտ դուրս գալ մինչեւ հաջորդ տարի։
Ռաֆայել Վարանը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն, «Ռեալի» հետ՝ Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր։