Սալմա Հայեկը դստեր՝ Վալենտինայի 17-ամյակը նշել է հուզիչ շնորհավորանքով՝ մի շարք լուսանկարներ հրապարակելով։
Գրառման մեջ ներկայացված է տեսանյութերի եւ լուսանկարների հավաքածու, որոնք ցուցադրում են Վալենտինային վաղ մանկությունից։
Լուսանկարներից մեկում Վալենտինան նստած է մեքենայի հետեւի նստարանին կատվի մռութիկով, մյուսում նա ծամածռություն է անում պլաստիկե ժանիքներով։ Երրորդը ներկայացնում է նրա արկածասիրությունը. նա ծառ է բարձրանում։
«Իմ փոքրիկի վերջին ծննդյան օրը տանը։ Ես արդեն բաժանման տագնապ ունեմ, նա ստիպում է ինձ ծիծաղել ամբողջ օրը, սովորեցնում է ինձ շատ բաներ, մոտիվացնում է ինձ, ոգեշնչում շատ առումներով, ստիպում ինձ, որ պարել ցանկանամ, երգեմ եւ ճաշ եփեմ, եւ կյանքն այնքան հետաքրքիր է դարձնում։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում, Վեյլ»,-գրառումը մակագրել է Սալման։