Xiaomi-ն պաշտոնապես հայտարարել է Redmi Note 14 շարքի սմարթֆոնների մասին՝ հաստատելով, որ շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Պաշտոնական լուսանկարում երևում է երկու սմարթֆոն։
Դրանցից մեկում ապակին ծածկում է տեսախցիկի բոլոր մոդուլները, իսկ մյուսում դրանք պատրաստված են առանձին։ Որպես նոր հեռախոսների հիմնական առանձնահատկություններ՝ Redmi-ն ընդգծել է ընկնելու դեպքում դիմացկունության, ջրակայունության և սպասարկման երաշխիքի նոր մակարդակները:
Redmi Note 14-ի տոմսերի նախնական ամրագրումն արդեն սկսվել է ընկերության պաշտոնական կայքում՝ հնարավորություն տալով ապագա գնորդներին իրենց տեղը զբաղեցնել հերթում։
Ակնկալվում է, որ առաջիկա Note շարքը կներառի երեք մոդել՝ Redmi Note 14, Redmi Note 14 Pro և Redmi Note 14 Pro+։ Redmi Note 14-ը կլինի ամենամատչելի հեռախոսը շարքում։ Այն կունենա 1.5K AMOLED էկրան, որը մեկ քայլ առաջ է իր նախորդի FHD էկրանից: Սմարթֆոնը համալրված կլինի եռակի տեսախցիկով՝ 50 ՄՊ հիմնական սենսորով։