Քենդալ Ջենները դարձել է շիկահեր: Մոդելը գովազդային շրջագայության է գնացել իր 818 Tequila ապրանքանիշի համար: Նա այցելել է Տեխաս նահանգում Քոլեջ սթեյժնի Shiner Park և Good Bull Icehouse բարերը՝ իր ապրանքանիշի երրորդ շրջագայության ընթացքում:
Ռեալիթի շոուի 28-ամյա աստղը ցուցադրել է իր նոր շեկ մազերը՝ համադրելով տեսքը կարճաթև շապիկի և ջինսե տաբատի հետ:
Երեք տարի առաջ իր մեկնարկից ի վեր, 818 Tequila-ն դարձել է ԱՄՆ-ում թե՛ տեկիլա, թե՛ ալկոհոլային խմիչքների կատեգորիաների ամենաարագ զարգացող ապրանքանիշերից մեկը: