Մադոննայի նախկին սիրուհի Ջենի Շիմիզուն կատակել է, որ իրենց բուռն սիրավեպի գագաթնակետին իրեն «բարձրակարգ մարմնավաճառ էր» զգում։
57-ամյա մոդելը պատմել է փոփ թագուհու հետ իր հարաբերությունների մասին Disney+-ի «In Vogue: 90-ականներ» վավերագրական ֆիլմում:
Սերիալի վեցերորդ և վերջին դրվագում Ջենին բացահայտել է, որ վայելում էր սիրավեպը Մադոննայի հետ, միաժամանակ, երբ հանդիպում էր Անջելինա Ջոլիի հետ՝ խոստովանելով, որ թռել է ողջ Եվրոպայով՝ աստղի հետ մեկ գիշերվա համար:
Ջեննին, ով 2014 թվականին ամուսնացել է Միշել Հարփերի հետ, ավելացրել է, որ մի անգամ Միլանից թռել է Փարիզ՝ գիշերելու Մադոննայի հետ, նախքան Իտալիա վերադառնալը իր հաջորդ շոուի համար:
«Այսինքն՝ դուք «ոչ» չեք ասում 90-ականների Մադոննային: Ոչ միայն հիանալի էր ինձ բարձրակարգ մարմնավաճառ զգալը, այլև նա մի անգամ ինձ զանգահարեց և ասաց. «Դու կարող ես ինձ հանդիպել Փարիզում իմ շոուի ժամանակ, դու Եվրոպայո՞ւմ ես, չէ՞»: Իսկ ես պատասխանեցի. «Այո, ես հենց նոր ավարտում եմ (շոուն) Prada-ն, ես նստում եմ ինքնաթիռ: Եվ ես առավոտյան ժամը չորսին գնացի Ritz, զբաղվեցի սեքսով և վերադարձա Միլան»:
Ջենին ավելի վաղ մանրամասնել էր իր սիրավեպը Մադոննայի հետ 2023 թվականի իր հուշերում: «Խոսքը հուզական կապի մասին չէր, այլ միմյանց սեռական էքստազի բարձունքների հասցնելու: Ինձ դուր էր գալիս, որ ես այս կնոջ լիարժեք տրամադրության տակ էի: Ես գրգռվում էի, երբ նա ինձ հրամայում էր գնալ իր սենյակ, երբ նա սեքս էր ուզում»,- գրել է նա։
Ջենին փառքի է հասել այն բանից հետո, երբ նրան հրավիրել են դառնալ Calvin Klein-ի մոդել: Բացի այն, որ նա առաջին ասիացի մոդելն էր, ով քայլել է Prada-ի պոդումում, նա նաև եղել է սեռական փոքրամասնության առաջին մոդելը, ով բացել է շոուն:
Մադոննայի հետ կապի ընթացքում, Ջենին սիրավեպի մեջ էր նաև Foxfire ֆիլմի իր գործընկեր Անջելինա Ջոլիի հետ։
Անջելինան ինքն է հաստատել նրանց սիրավեպը 1997 թվականին տված հարցազրույցում։ «Ես սիրահարվեցի նրան առաջին իսկ վայրկյանից, երբ տեսա: Ես հավանաբար կամուսնանայի Ջենիի հետ, եթե չամուսնանայի իմ (այն ժամանակվա) ամուսնու (Ջոնի Լի Միլլերի) հետ»: