Մադրիդի «Ռեալում» շատերը դժգոհ են 24-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորի վարքից, հաղորդում է Cadena Ser-ը։ Շատերի կարծիքով՝ բրազիլացի ֆուտբոլիստը Իսպանիայում ռասիզմի մասին հայտարարություններով սադրում է մրցակիցների երկրպագուներին, որոնք առիթը բաց չեն թողնում սուլել նրան։
Արքայական ակումբում դժգոհ են, որ Վինիսիուսը 100 տոկոսով կենտրոնացած չէ ֆուտբոլի վրա եւ ավելի շատ ուշադրություն է դարձնում այլ հարցերի։
Թիմում նա վայելում է միայն իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի անվարան աջակցությունն ու վստահությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։