Երաժշտական մագնատ Շոն «Դիդի» Քոմբսը, ով անցյալ տարի բախվել էր մի շարք սեռական բռնությունների հայցերի և մարդկանց թրաֆիքինգի դաշնային հետաքննության, ձերբակալվել է, CNN-ին ասել է նրա փաստաբանը:
Քոմբսը, ով գտնվում է Նյու Յորքում անցյալ շաբաթից, ձերբակալվել է երկուշաբթի օրը՝ Park Hyatt հյուրանոցում, և կալանավորվել ներքին անվտանգության հետաքննության կողմից: Քոմբսին առաջադրված մեղադրանքներն այս պահին պարզ չեն:
«Մենք հիասթափված ենք ԱՄՆ դատախազության կողմից պարոն Քոմբսի անարդար հետապնդումը շարունակելու որոշումից», — ասել է նրա փաստաբան Մարկ Ագնիֆիլոն:
Նա հայտարարել է, որ երաժիշտը համագործակցել է հետաքննության հետ, որը հանգեցրել է մեղադրանքներին և «անցյալ շաբաթ ինքնակամ տեղափոխվել է Նյու Յորք՝ սպասելով այդ մեղադրանքներին»: Նրա թիմը պնդում է մագնատի անմեղությունը և ասում, որ նա «թաքցնելու ոչինչ չունի»: