Պրիյանկա Չոպրան ամուսնու՝ Նիք Ջոնասի և դստեր հետ ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել։
42-ամյա դերասանուհին ցուցադրել է իր անհավանական կազմվածքը երկու մասից բաղկացած մուգ կարմիր լողազգեստով:
Լուսանկարների շարքում Պրիյանկան երեւում է դստեր հետ խաղալիս։ Պրիյանկան նաեւ կեցվածք է ընդունել երկու մասից բաղկացած կրեմագույն լողազգեստով, մինչդեռ նրա ամուսինը՝ Նիք Ջոնասը հիացած դիտում է տեսարանը։