Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան Անգլիայի Պրեմիեր լիգայում «Տոտենհեմի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ ռեկորդ է գրանցել։
Նա «Արսենալի» պատմության մեջ առաջին մարզիչն է, որին հաջողվում է երեք անընդմեջ հաղթանակ տանել «Տոտենհեմի» խաղադաշտում, հաղորդում է Opta-ն։
Պրեմիեր լիգայի չորս տուրից հետո «Արսենալի» 10 միավորով երկրորդն է, «Տոտենհեմը» 4 միավորով 13-րդ տեղում է։ Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է՝ 12 միավոր։