Ֆրանսիական «Մարսելը» համաձայնության է հասել Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի հետ, հաղորդում է ակումբի կայքը։ Կողմերը պայմանագիրը կկնքեն ֆուտբոլիստի բուժզննումից հետո։
Ադրիեն Ռաբյոն այս ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում հեռացել Թուրինի «Յուվենտուսից»։ Նա հանդես է եկել նաեւ «Թուլուզում» եւ ՊՍԺ-ում։
Իտալիայի անցած առաջնությունում Ադրիեն Ռաբյոն մասնակցել է 31 հանդիպման, խփել է 5 գոլ։