Մյունխենի «Բավարիայի» 38-ամյա գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը Բունդեսլիգայի ռեկորդ է գրանցել չորրորդ տուրում «Հոլշտայն Կիլի» նկատմամբ 6:1 հաշվով հաղթանակի շնորհիվ։
«Բավարիայի» ավագը Բունդեսլիգայի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը հաղթանակի է հասել 37 տարբեր թիմերի նկատմամբ, հաղորդում է Bayern & Germany-ն։
Մանուել Նոյերը «Բավարիայում» է հանդես գալիս 2011 թվականից։
Գերմանիայի առաջնության 4 տուրից հետո «Բավարիան» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։