Դանի Օլմոն վնասվածք է ստացել

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նորեկ, իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն ազդրի մկանային վնասվածք է ստացել «Ժիրոնայի» դեմ Լա Լիգայի 5-րդ տուրի խաղում։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթել էր 4:1 հաշվով։ Դանի Օլմոն դարձել էր գոլի հեղինակ եւ փոխարինվել էր 61-րդ րոպեին։ Նա կարող է բաց թողնել երկու շաբաթ, հաղորդում է իսպանական AS-ը։

Առաջիկա երկու խաղերում «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում մրցելու է «Մոնակոյի», Իսպանիայի առաջնությունում՝ «Վիլյառեալի» հետ։

Դանի Օլմոն օգոստոսին է գերմանական «ՌԲ Լայպցիգից» տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ մասնակցել է 3 հանդիպման, խփել է 3 գոլ։

Comments (0)
Add Comment