Անչելոտի․ Հավանեցի Մբապեի խաղը

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր ղեկավարած թիմի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի խաղը Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում։

Արքայական թիմը 2:0 հաշվով հաղթել էր «Ռեալ Սոսիեդադին»։ 11-մետրանոցից աչքի էին ընկել Մբապեն ու բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Մբապեն այս անգամ ավելի թարմ տեսք ուներ, ավելի ակտիվ էր գործում գնդակով։ Նա շատ վտանգավոր է մրցակիցների համար։ Մբապեն լավ էր համագործակցում Վինիսիուսի եւ հարձակման մյուս խաղացողների հետ։ Ես հավանեցի Մբապեի խաղը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալը» 5 խաղից հետո 11 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»։

Comments (0)
Add Comment