Ռուսաստանի հայերի միությունը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Կուրսկի և Բելգորոդի մարզերի բնակիչներին

Սեպտեմբերի 12-16-ը Հայաստանից բեռնատարներով Կուրսկի, Բելգորոդի և Ռուստովի մարզեր է հասել ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով ձեռք բերված սննդամթերքը, ինչպես նաև 40 հազար լիտր խմելու ջուր՝ Մոսկվայի մարզից:

Օգնությունը տեղում բաժանվելու է ՌՀՄ տարածքային մասնաճյուղերի կողմից, որնոք համագործակցում են այդ տարածաշրջանների ղեկավարների և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի աշխատակազմի հետ: Նախատեսվում է մարդասիրական օգնություն տրամադրել շուրջ 50 հազար ընտանիքի:

Այս տարվա սեպտեմբերի սկզբից Ռուսաստանի հայերի միությունն ավելի քան 400 տոննա հումանիտար բեռ է հասցրել Կուրսկի և Բելգորոդի մարզեր, իսկ 2022 թվականի սկզբից մինչև հիմա ավելի քան 5 հազար տոննա հումանիտար բեռ է տեղափոխվել Հատուկ ռազմական գործողության շրջաններ:

Comments (0)
Add Comment