«Ռեալը» պատրաստ է Վիրցի տրանսֆերի գործարքում ներառել Ռոդրիգոյի տեղափոխությունը «Բայեր»

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կփորձի արդեն ձմեռային պատուհանի ժամանակ ձեռք բերել Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Լեւերկուզենի «Բայերի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին, հաղորդում է Fichajes.net-ը։

Արքայական ակումբը պատրաստ է 21-ամյա Ֆլորիան Վիրցի տրանսֆերի գործարքում ներառել 23-ամյա բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի տեղափոխությունը «Բայեր»։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆլորիան Վիրցը «Բայերի» հետ մասնակցել է 4 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Comments (0)
Add Comment