Չորեքշաբթի երեկոյան Նյու Յորքում կայացել է MTV-ի տեսաերաժշտական մրցանակաբաշխությունը (VMA), որտեղ Թեյլոր Սվիֆթն այս տարի արժանացել է միջոցառման գլխավոր մրցանակին, գրում է CNN-ը։
Մեգան Թի Ստալյոնը հանդես էր գալիս որպես միջոցառման հաղորդավար:
Էմինեմը բացել է շոուն Jelly Roll-ի օգնությամբ։ Բեմ են բարձրացել նաեւ Կամիլա Կաբելոն, Չափել Ռոանը, GloRilla-ն, Rauw Alejandro-ն, Լեննի Կրավիցը եւ Սաբրինա Քարփենթերը:
Ահա հաղթողների ամբողջական ցանկը.
Տարվա տեսահոլովակ՝
Թեյլոր Սվիֆթ ft. Post Malone – «Fortnight»
Տարվա արտիստ՝
Թեյլոր Սվիֆթ
Տարվա երգ՝
Սաբրինա Քարփենթեր – «Espresso»
Լավագույն նոր արտիստ՝
Չապել Ռոան
Լավագույն համագործակցություն՝
Թեյլոր Սվիֆթ եւ Post Malone – «Fortnight»
Լավագույն POP՝
Թեյլոր Սվիֆթ
Լավագույն հիփ-հոփ՝
Էմինեմ– «Houdini»
Լավագույն R&B՝
SZA – «Snooze»
Լավագույն այլընտրանք՝
Բենսոն Բուն — «Beautiful Things»
Լավագույն ռոք՝
Լենի Կրավից – «Human»
Լավագույն լատինո՝
Անիտա — «Mil Veces»
Լավագույն աֆրոբիթ՝
Tyla – «Water»
Լավագույն K-POP՝
Լիսա – «Rockstar»
Տեսահոլովակ հանուն լավի՝
Բիլի Այլիշ-«What Was I Made For» («Բարբի» ֆիլմից)»
Լավագույն ռեժիսուրա
Թեյլոր Սվիֆթ ft. Post Malone – «Fortnight» (Ռեժիսոր՝ Թեյլոր Սվիֆթ)
Լավագույն կինեմատոգրաֆիա՝
Արիանա Գրանդե – We Can’t Be Friends (Wait for Your Love), օպերատոր՝ Անատոլ Տրոֆիմով
Լավագույն մոնտաժ՝
Թեյլոր Սվիֆթ եւ Post Malone – «Fortnight» (Մոնտաժը՝ Չանսլեր Հեյնսի)
Լավագույն խորեոգրաֆիա՝
Դուա Լիպա – «Houdini» – (խորեոգրաֆ՝ Չարմ Լա Դոննա)
Լավագույն վիզուալ էֆեկտներ՝
Էմինեմ– «Houdini»
Լավագույն գեղարվեստական ռեժիսուրա՝
Մեգան Թի Ստալիոն – «BOA», (գեղարվեստական ղեկավար՝ Բրիտանի Փորթեր)
Լուսանկարը՝ John Shearer/Getty Images