Ցանկացած մրցանակաբաշխություն ոչ միայն հաղթողների կամ նոմինանտների մասին է, այլեւ նորաձեւության, գեղեցիկ կերպարների ու աստղային շքերթի։ MTV-ի Video Music Awards 2024-ը, որը կայացել է երեկ Նյու Յորքում, նույնպես աչքի է ընկել աստղային կերպարների բազմազանությամբ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Միջոցառման մի քանի մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ գլխավոր՝ լավագույն տեսահոլովակի մրցանակին արժանացած Թեյլոր Սվիֆթը կարմիր գորգին ներկայացել է Dior-ի՝ 2025 թ-ի հավաքածուի զգեստով։ Այն իրենից ներկայացնում է գծավոր կորսետ ու շրջազգեստ եւ թավշյա կիսատաբատ։
Լուսանկարը՝ Angela Weiss/AFP/Getty Images
Տպավորիչ էր նաեւ երգչուհի Թայլայի կերպարը․ նա կրել է դեղին գույնի ծոպավոր զգեստ՝ Area-ի հավաքածուից, որը ներկայացվել է Նյու Յորքի Նորաձեւության շաբաթին։
Լուսանկարը՝ Andrew Kelly/Reuters
Ժապավեններն ու ծոպերը, կարծես, արդիական թեմա էին MTV VMA-ի կարմիր գորգին։ Քեթի Փերին կրել է երկու կտորից բաղկացած զգեստ՝ սպիտակ ծոպավոր տոպ եւ երկար շրջազգեստ։ Երգչուհին զգեստի միջոցով ցուցադրել է նաեւ իր հարթ որովայնը։

Լուսանկարը՝ Matt Baron/BEI/Shutterstock
Սուկի Ուոթերհաուսը էլեգանտ տեսք ուներ Dolce & Gabbana-ի թավշյա զգեստով, որը համադրել էր սեւ բարձրակրունկների հետ։
Լուսանկարը՝ Matt Baron/BEI/Shutterstock
Սուկի Ուոթերհաուսը էլեգանտ տեսք ուներ Dolce & Gabbana-ի թավշյա զգեստով, որը համադրել էր սեւ բարձրակրունկների հետ։
Լուսանկարը՝ Kevin Mazur/Getty Images
Կամիլա Կաբելլոն նախընտրել է դասական ժանյակավոր զգեստ, իսկ որպես աքսեսուարներ՝ խաչերի կախազարդով վզնոցներ։
Լուսանկարը՝ Matt Baron/BEI/Shutterstock
Սաբրինա Քարփնթերը՝ Հին Հոլիվուդի ոճով։ Bob Mackie-ի այս զգեստը Մադոննան կրել է 1991 թ-ի Օսկար մրցանակաբաշխության ժամանակ։
Լուսանկարը՝ Matt Baron/BEI/Shutterstock