«Կրկին կտեսնվենք». Սամի Նասերին տեսանյութ է հրապարակել հայաստանյան նկարահանումներից

«Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին Երեւանում է: Նա նկարահանվում է «Սուրբը 2» հայկական սերիալում: Երեկվաից համացանցում տեսանյութեր են տարածվում դերասանի նկարահանումներից: Դերասանը ինքն էլ կիսվել է նկարահանման ընթացքից: Ինստագրամյան «սթորիում» տեղադրված հոլովակում Նասերիին զենքով կրակում են. բեքսթեյջային կադրում դերասանի քունքին արյուն է պատկերված: «Կրկին կտեսնվենք»,-հրապարակումը մակագրել է նա:

Դերասանի հետ համատեղ լուսանկար է տեղադրել նաեւ ռեփեր A-Chilla-ն, որը եւս նկարահանվում է սերիալում:

Հավելենք, որ հայտնի սերիալի երկրորդ եթերաշրջանը Kinodaran-ով կցուցադրվի սեպտեմբերի 13-ից:

Comments (0)
Add Comment