«Էմիլին Փարիզում» սերիալի դերասանական կազմը վերադառնում է կարմիր գորգ՝ ներկայացնելու 4-րդ եթերաշրջանի երկրորդ մասի պրեմիերան, գրում է People-ը։
Հայտնի սերիալի չորրորդ եթերաշրջանում հեռուստադիտողներին հետաքրքրում է, թե ուր են հասնելու Էմիլիի (Լիլի Քոլինզ) եւ Գաբրիելի (Լուկաս Բրավո) հարաբերությունները, երբ նրանք վերջապես խոստովանել են իրենց սերը միմյանց հանդեպ: Համաձայն Netflix-ի համառոտագրի՝ «երկու մեծ գաղտնիքներ սպառնում են չեղարկել այն ամենը, ինչի մասին երազել են նրանք»: Էմիլին նաեւ զգացմունքներ է զարգացնում մեկ այլ սիրային հետաքրքրության հանդեպ եւ մտածում է Սիրո քաղաքից հեռանալու մասին:
4-րդ եթերաշրջանի վերջին հինգ դրվագները կթողարկվեն Netflix-ով՝ սեպտեմբերի 12-ին:
Ահա, թե ինչ տեսքով են սերիալի գլխավոր հերոսները ներկայացել The Space Cinema Moderno Roma-ում՝ եթերաշրջանի երկրորդ մասի պրեմիերային:
Էշլի Պարկ, լուսանկարը՝ Franco Origlia/WireImage
Լուկաս Բրավո, լուսանկարը՝ Franco Origlia/WireImage
Ֆիլիպին Լերոյ Բյուլյու, լուսանկարը՝ Franco Origlia/WireImage
Սեմուել Առնոլդ, լուսանկարը՝ Franco Origlia/WireImage
Կամիլ Ռազաթ, լուսանկարը՝ Franco Origlia/WireImage