Ռոնալդու․ Միայն ես գիտեմ՝ ինչքան ծանր է աշխատել ամեն օր, որպեսզի խփել 900 գոլ

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է 900-րդ գոլը կարիերայում։ Ազգերի լիգայի առաջին տուրում պորտուգալացիները տանը 2:1 հաշվով հաղթել էին խորվաթներին։

«Այս ցուցանիշը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Վաղուց էի ցանկանում հասնել այս նշաձողին։ Ես գիտեի, որ կանեմ դա։

Պետք է նշել գերազանց ֆուտբոլը երկու թիմերի կատարմամբ էլ։ Պորտուգալիան շատ լավ հանդես եկավ։ Մենք գիտեինք՝ ինչպես հաղթահարել բոլոր դժվարությունները։ Հասանք արժանի հաղթանակի։

Կարծես՝ ընդամենը հերթական նվաճումս է, բայց միայն ես գիտեմ՝ ինչքան ծանր է աշխատել ամեն օր, որպեսզի խփել 900 գոլ։ Սա բացառիկ նվաճում է իմ կարիերայում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Record-ը։

Ռոնալդուն 5 գոլ խփել է պորտուգալական «Սպորտինգում», 145 գոլ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», 450 գոլ՝ Մադրիդի «Ռեալում», 101 գոլ՝ իտալական «Յուվենտուսում», 68 գոլ՝ «Ալ Նասրում», 131 գոլ՝ Պորտուգալիայի հավաքականում։

Comments (0)
Add Comment