Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Ռոնալդուին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Արքայական թիմի նախկին խաղացող, Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պաշտոնական խաղերում խփած 900-րդ գոլի առթիվ։

Ազգերի լիգայի առաջին տուրում Պորտուգալիան 2:1 հաշվով հաղթել էր Խորվաթիային, Ռոնալդուն խփել էր պորտուգալացիների երկրորդ գոլը։

«Եվս մեկ պատմական նվաճում․ 900 գոլ «Ռեալի» եւ համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկի պրոֆեսիոնալ կարիերայում։ Շնորհավորում ենք, թանկագին եւ սիրելի Կրիշտիանու:

«Ռեալն» ու ակումբի ֆանատները միշտ կհպարտանան քեզնով»,- նշվում է «Ռեալի» հաղորդագրությունում։

Ռոնալդուն 5 գոլ խփել է պորտուգալական «Սպորտինգում», 145 գոլ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», 450 գոլ՝ Մադրիդի «Ռեալում», 101 գոլ՝ իտալական «Յուվենտուսում», 68 գոլ՝ «Ալ Նասրում», 131 գոլ՝ Պորտուգալիայի հավաքականում։

Comments (0)
Add Comment