39-ամյա երգչուհին 2016 թվականին մեկնել է մասնակցելու Փրինսի ելույթին, որը տեղի է ունեցել Կարիբյան Սեն Բարթելեմի կղզու փոքրիկ բարում՝ վերջինիս մահից որոշ ժամանակ առաջ: Երգչուհին եղել է իր նախկին ընկերոջ՝ դիջեյ Դենիել Լոուրենսի հետ:
Լիլին բացատրել է, որ եղել է Աբրամովիչի խնջույքին, երբ պարզել է, որ մնալու տեղ չունի: «Պարզվել է, որ ես հյուրանոց էի պատվիրել սխալ կղզում։ Մտածեցի՝ Աստված իմ, մենք քնելու տեղ չունենք, մենք բառի բուն իմաստով ստիպված ենք լինելու քնել ծովափին»:
Նրա խոսքով՝ ինքը չի ճանաչել Աբրամովիչին, սակայն որոշել է մոտենալ նրան ու հարցնել՝ կարո՞ղ են գիշերել նրա մոտ։ «Ես պարզապես մոտեցա նրան և ասացի. «Բարև, Դուք ինձ չեք ճանաչում, բայց ես հյուրանոցի համար եմ պատվիրել Booking.com-ով և պարզվում է, որ հյուրանոցը նույնիսկ այս կղզում չէ, Դուք տեղ ունե՞ք, որտեղ կարող եմ գիշերել»: Նա ասել է. «Իհարկե, իհարկե, այդ մասին մի անհանգստացիր»:
«Նրա թիկնապահը պարզապես խցկեց ինձ և Դենին իր փոքրիկ մեքենաներից մեկը և տարավ մի տուն, որը գտնվում է բլուրների մեջ, և նույնիսկ հետաքրքրվեց, թե ինչ ենք մենք ուզում նախաճաշելու համար»:
Լիլին նշել է, որ դա, ամենայն հավանականությամբ, Ռոման Աբրամովիչի մասնավոր նստավայրն էր Սուրբ Բարթելեմի կղզում, և «դա շատ ապշեցուցիչ էր»։
Հարցին, թե դրանից հետո ինքը երբևէ շփվե՞լ է Աբրամովիչի հետ, Ալենը պատասխանել է. «Ոչ, ես այլևս երբեք չեմ խոսել նրա հետ: Կարծում եմ՝ պետք է նրան շնորհակալական նամակ ուղարկեի։
Ես շատ շնորհակալ եմ այդ պահին նրա բարության և առատաձեռնության համար, բայց չգիտեմ՝ կցանկանայի՞ արդյոք շարունակել հարաբերությունները»։