Նոր Apple Watch 10 խելացի ժամացույցն էապես կտարբերվի իր նախորդներից։ Մասնավորապես, ժամացույցի շրջանակը ռեկորդային փոքր կլինի, ինչպես հայտնում է Մաջին Բու մականունով հայտնի հեղինակավոր ինսայդերը։
Նա նաև հաստատել է, որ Apple Watch 10-ն այս առումով առաջ է անցնելու Series 9-ի ժամացույցներից: Բացի դրանից՝ նա հաստատել է, որ խելացի ժամացույցի էկրանը կոր կլինի: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ էկրանը հարթ կլինի, ինչպես Apple Watch Ultra-ի էկրանն է։
Ակնկալվում է, որ ժամացույցը հասանելի կլինի երկու նոր չափերով՝ 42 և 46 մմ: Apple Watch 10-ը կունենա երկու բարձրախոս, իսկ կորպուսը կդառնա ավելի բարակ։ Չժանգոտվող պողպատը կփոխարինվի տիտանով, որը ժամացույցն ավելի թեթև կդարձնի։
Apple Watch 10-ի շնորհանդեսը սպասվում է սեպտեմբերի 10-ին կայանալիք միջոցառմանը, որի ժամանակ կներկայացվեն նաև iPhone 16 շարքի սմարթֆոններն ու ընկերության այլ նոր ապրանքները։
Ինսայդեր Մաջին Բուն ավելի վաղ գաղտնազերծել էր ճշգրիտ տվյալներ iPad mini-ի, iPhone 12-ի գույների, iPhone 15-ի թերությունների և այլնի մասին: