Goal.com-ը ներկայացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը։ Առաջին տեղում է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Արքայական թիմի նորեկ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ամռանը կորցրել է չորս տեղ եւ այժմ ընդամենը 7-րդն է։
Goal.com, 2024թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտները
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
- Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»)
- Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»)
- Դանիել Կարվախալ («Ռեալ Մադրիդ»)
- Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
- Տոնի Կոս («Ռեալ Մադրիդ», ավարտել է կարիերան)
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
- Հարի Քեյն («Բավարիա»)
- Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
- Նիկո Ուիլյամս («Աթլետիկ Բիլբաո»)