Սըր Էլթոն Ջոնի մի աչքը կուրացել է «ծանր» վարակից հետո

Սըր Էլթոն Ջոնի մի աչքը կուրացել է «ծանր» վարակից հետո։

77-ամյա լեգենդար երաժիշտն ասել է, որ ապաքինվում է, սակայն դա ժամանակ կպահանջի։

«Ամռանը ես պայքարում էի աչքի ծանր վարակի դեմ և, ցավոք, այժմ մի աչքիս տեսողությունը սահմանափակ է», — գրել է նա Instagram-ում: «Ես ապաքինվում եմ, բայց դա շատ դանդաղ գործընթաց է, և որոշ ժամանակ կպահանջվի, մինչև վնասված աչքիս տեսողությունը վերադառնա»:

Սըր Էլթոնը, որը հայտնի է այնպիսի հիթերով, ինչպիսիք են Your Song, Rocket Man և I’m Still Standing, վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնագրություն:

Անցյալ տարի նա իր վերջին համերգը տվեց Մեծ Բրիտանիայում՝ իր հրաժեշտի շրջագայության շրջանակում:

Comments (0)
Add Comment