Երևանի Courtyard by Marriott հյուրանոցի տարածքում կգործի «Ջիա» միջերկրածովյան նոր ռեստորանը (ֆոտո)

Երևանի Courtyard by Marriott հյուրանոցի տարածքում կգործի «Ջիա» միջերկրածովյան նոր ռեստորանը (ֆոտո)

Երևանի ամենասիրված վայրերից մեկը դարձած Courtyard by Marriott հյուրանոցի երկրորդ հարկում սեպտեմբերի 6-ից կգործի միջերկրածովյան ինքնատիպ կերակրատեսակներ ընդգրկող մենյուով «Ջիա» ռեստորանը: Տերյան 5 հասցեն վաղուց դարձել է Երևանի գործարար հանդիպումների և հանգիստ անցկացնելու համար հրաշալի վայր, որը արդեն լրացվում է մինչև 80 անձի համար նախատեսված ռեստորանը: 

«Ջիա» ռեստորանը Երևանի եզակի վայրերից է, որտեղ հնարավոր է գտնել տարբերվող համային լուծումներ միջերկրածովյան տարբեր երկրների խոհանոցներից, իհարկե, չշրջանցելով տեղական խոհանոցի յուրօրինակությունները: Մենք շեշտադրումը կատարել ենք թարմ պատրաստվող տարբեր ձկնատեսակներով կերակուրներից, մինչև բուսակերների համար նախատեսված շուրջ 40 անուն կերակրատեսակների տարբերակների վրա: Մեր նորաբաց ռեստորանի կարևոր հատկանիշներից է նաև հանգիստ, տրամադրող միջավայրը»,-նշել է Courtyard by Marriott-ի գլխավոր տնօրեն Թոմաշ Վեսելին: 

Ռեստորանի մենյուի բաժիններում ներառված է նախուտեստների, հիմնական ուտեստների, ապուրների, պաստաների, պիցցաների, խավարտների ու աղանդերների լայն տեսականի: Չնայած բազմազանությանը`  մենյուի սկզբունքը պարզությունն է և ընտրանքի հարցում արագ կողմնորոշվելու հնարավորությունը: 

Զարդարված փարթամ կանաչով, մարմարե շեշտադրումներով դեկորներները «Ջիա» ռեստորանն հաղորդում են իրապես գրավիչ մթնոլորտ: Ռեստորանի փակ տարածքին հաջորդում է ամառային պատշգամբը` քաղաքի գեղեցիկ տեսարաններով, որն այն դարձնում է միմյանց հետ շփվելու և հանգստանալու կատարյալ վայր:

Marriott International-ի կողմից կառավարվող հյուրանոցի այս հատվածում բացի համեղ ուտեստներից հնարավոր է վայելել գինիների լայն տեսականի, որը կօգնի տրամադրվել ստեղծագործական աշխատանքին: Որակյալ գինու համտեսը, համեղ սնվելու ընթացքը օրվա տարբեր ժամերին ուղեկցվում է տրամադրող ու հաճելի ֆոնային երաժշտությամբ, որն ավելի անմիջական է դարձնում միջավայրը: Ռեստորանի սպասարկումը լավագույն չափորոշիչներով է և ամեն հյուրի հանդեպ անհատական մոտեցմամբ ու ուշադրությամբ: 

Այսպիսով, «Ջիա» ռեստորանը Երևանի գուրմանների հաջորդ հավաքատեղին է, քանի որ ներառում է միջերկրածովյան ողջ կոլորիտը, իտալական, հունական և լիբանանյան խոհանոցի լավագույն ճաշատեսակները:  «Ջիա» ռեստորանն իր բնույթով, տրամադրող միջավայրով առանձնացող վայր է ցանկացած տեսակի փոքր և միջին միջոցառումների համար։ Առաջին ժամադրությունից մինչև ընկերական հավաքույթներ, ընտանեկան միջոցառումներից մինչև ծննդյան արարողություններ: Այդ ամենին նպաստում է Marriott International-ի չափանիշներով վերապատրաստված աշխատակազմը, ով կապահովի այցելուների միջոցառումների սահուն ընթացքը։

Courtyard by Marriott®-իմասին

Courtyard by Marriott-ը հյուրանոցային ապրանքանիշն է այն ճանապարհորդների համար, ովքեր ոգեշնչված են մեծ բարձունքներ նվաճելու ցանկությամբ: Ունենալով ավելի քան 1300 հյուրանոց 60 երկրներում ՝ Courtyard-ը ամեն ինչ անում է իր հյուրերին աջակցելու և նրանց կարիքները հոգալու համար ամենուր և անկախ նրանց ուղևորության նպատակից: Համարների ձևավորումը նախատեսված է հանգստանալու և վերալիցքավորվելու լավագույն փորձառության համար։ Համարները հագեցած են փափուկ անկողնային պարագաներով և հարմարավետ աշխատանքային տարածքներով: Courtyard-ը հպարտ է մաս կազմել Marriott Bonvoy®-ին՝ Marriott International-ի համաշխարհային ճանապարհորդական ծրագրին: Courtyard by Marriott Yerevan հյուրանոցն ունի 172 համար, մինչև 180 տեղանոց կոնֆերանս սրահ, գործում է սպա և մարզասրահ, Go & Sip After-Work կոկտեյլ բարը, co-working տարածքը, ինչպես նաև Gia ռեստորանը:

Comments (0)
Add Comment