Սթիվեն Բերգվեյնն «Այաքսից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Նիդերլանդների հավաքականի 26-ամյա հարձակվող Սթիվեն Բերգվեյնը Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ», հաղորդում է հոլանդական ակումբի կայքը։ Տրանսֆերի գումարը կազմել է 21 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Սթիվեն Բերգվեյնն «Այաքսի» հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Սթիվեն Բերգվեյնը հանդես է եկել նաեւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենում» եւ Լոնդոնի «Տոտենհեմում», որի կազմում մասնակցել է 83 հանդիպման, խփել է 8 գոլ։

Նիդերլանդների հավաքականում Սթիվեն Բերգվեյնը մասնակցել է 22 հանդիպման, խփել է 6 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Comments (0)
Add Comment