Apple-ը M4 պրոցեսորով առաջին MacBook ու Mac համակարգիչները կսկսի մատակարարել ընդամենը երկու ամսից՝ այս տարվա նոյեմբերին։ Ըստ 9to5Mac-ի՝ ընկերությունը նախատեսում է առանձին շնորհանդես՝ այս ապրանքները ներկայացնելու համար, որը նման կլինի անցյալ տարվա Scary Fast միջոցառմանը, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին: Այդ միջոցառմանը ներկայացված համակարգիչների մատակարարումներն սկսվել են նոյեմբերի 7-ին։
Այս տարի առանձնահատուկ ուշադրության է արժանի նոր Mac mini-ն, որը, ինչպես սպասվում է, կստանա իր առաջին ռեդիզայնը վերջին 14 տարվա ընթացքում: USB-A-ի փոխարեն այն կունենա հինգ USB-C միակցիչ և 16 ԳԲ օպերատիվ հիշողություն: Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի խոսքով՝ Mac mini-ի M4 տարբերակի արտադրությունը կսկսվի այս ամիս, իսկ M4 Pro մոդելը արտադրական հոսքագծից դուրս կգա հոկտեմբերից ոչ շուտ:
Mac-ի այլ սարքերի թարմացումները պակաս նշանակալից կլինեն: Մասնավորապես, սպասվում է, որ Apple-ն այս աշնանը կներկայացնի իր նոր iMac-ն ու MacBook Pro-ն:
Բացի դրանից՝ 9to5Mac-ն ակնկալում է, որ Apple-ը կներկայացնի նոր Mac աքսեսուարներ USB-C միակցիչներով, որպեսզի դրանք համապատասխանեն Եվրամիության կանոնակարգերին: