WhatsApp-ը նոր գործառույթ կունենա, որն էլ ավելի կուժեղացնի գաղտնիության պաշտպանությունը

WhatsApp-ը շարունակում է բարելավել օգտատերերի գաղտնիության պաշտպանությունը։ Մեսենջերի iOS-ի (հավաքման 24.18.10.70 կոդով) նոր բետա տարբերակն այժմ ունի եզակի օգտանուն ստեղծելու և PIN կոդի միջոցով անցանկալի հաղորդագրություններից պաշտպանելու գործառույթ: Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

Օգտատերերը կկարողանան հեռախոսահամարի փոխարեն կիրառել օգտվողի անունը՝ հաղորդակցությունը դարձնելով ավելի անվտանգ և գաղտնի: Հնարավոր կլինի նաև ավելացնել PIN կոդ՝ օգտանունը պա շտպանելու համար՝ ապահովելով անվտանգության լրացուցիչ մակարդակ։

Կոնտակտների ցանկում չգտնվող օգտատերերի հետ կապվելու համար պետք է մուտքագրել հատուկ PIN կոդ: Սա կկանխի խաբեբաների և սպամերների փորձերը: Ընդորում՝ այս նորամուծությունը կլինի ընտրովի, որը թույլ կտա օգտատերերին որոշել՝ օգտագործե՞լ այն, թե ոչ՝ կախված տվյալները պաշտպանելու նրանց կարիքներից։

Գործառույթները ներկայումս մշակման փուլում են և կհայտնվեն WhatsApp-ի ապագա թարմացումներում: Իսկ թե կոնկրետ երբ, դեռ չի հաղորդվում:

Comments (0)
Add Comment