«Սիրունիկը» կուլտային ֆիլմի ամենահայտնի տեսարաններից մեկը իմպրովիզ է եղել:
Վենետիկի կինոփառատոնում Cartier վարպետության դասի ժամանակ Ռիչարդ Գիրը բացահայտել է, որ իր եւ իր գործընկեր Ջուլիա Ռոբերթսի միջեւ «սեքսուալ» տեսարանը իրականում չպետք է լիներ ֆիլմի մի մասը:
«Դա երբեք չի եղել սցենարի մեջ»,-ասել է Գիրը:
«Մենք չգիտեինք, թե ինչպես կօգտագործենք այն հետո: Այն ի վերջո դարձավ ֆիլմի անբաժանելի մասը»,-ըստ Variety-ի՝ հավելել է դերասանը:
Այժմ 75-ամյա դերասանը ֆիլմում մարմնավորում է մի մեծահարուստ գործարարի, ով սիրահարվում է մարմնավաճառին (Ռոբերթսին), որին նա վարձում է իրեն միջոցառումներին ուղեկցելու համար։
Գիրը նաեւ խոստովանել է, որ դաշնամուրի տեսարանը թույլ է տվել իր հերոսին՝ Էդվարդին, Վիվիանին բոլորովին այլ կերպ տեսնել։ «Այս տղայի մեջ ինչ-որ խորհրդավոր մելամաղձություն եւ միգուցե կոռումպացված հատկություն կար, որի մասին նա չգիտեր»:
Նա խոստովանել է, որ տեսարանի համար ոգեշնչվել է ֆիլմի ռեժիսոր Գարի Մարշալի հետ զրույցից։
«Հարին ասաց ինձ. «Ի՞նչ ես, սովորաբար, անում ուշ գիշերը հյուրանոցում: Գիրը հիշում է. «Ես ասացի. «Դե, սովորաբար, ունենում եմ փորձում եմ հարմարվել ժամին: Այսպիսով, ամբողջ գիշեր արթուն եմ մնում, եւ, սովորաբար, այնտեղ պարահանդեսների դահլիճ կամ բար եմ այցելում, որտեղ դաշնամուր եմ գտնում ու նվագում»: Նա ասաց. «Դե, արի մի բան անենք: Եվ մենք պարզապես իմպրովիզ մտցրինք այդ տեսարանում: Նա ասաց. «Մի տխուր բան նվագիր»: Ես սկսեցի մութ նվագել՝ բացահայտելով այս կերպարի ներքին կյանքը»։