Թուլուզի համալսարանի ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ աուտիկ սպեկտրի խանգարումներ ունեցողները հաճախ մտավոր երեւակայության հատուկ հատկություններ ունեն։ Հետազոտությունը հրապարակվել է Autism Research (AutRes) գիտական ամսագրում։
Նախորդ հետազոտությունները ենթադրում էին, որ աուտիստները հաճախ աշխարհն այլ կերպ են ընկալում եւ կարող են ավելի լավ պերցեպտիվ ունակություններ ունենալ, ինչը հանգեցրել է այն վարկածին, որ նրանց շատ ունակություններ կարող են գերազանցել սովորական մարդկանց ունակությունները։
Թիմը հավաքել է 44 մեծահասակների, որոնք ունեցել են աուտիկ սպեկտրի խանգարում (18-50 տարեկան), ինչպես նաեւ այդ խանգարումները չունեցող 42 մարդու։ Նրանց առաջարկել են գնահատել մենթալ երեւակայության չորս տարբեր փուլեր՝ պատկերումների գեներացիա, տեսողական կերպարների աջակցություն, պատկերների սքանավորում եւ մտավոր պտույտ։
Պատկերի ստեղծման առաջադրանքում մասնակիցներին հանձնարարել են մտովի ստեղծել տառ ցանցի վրա եւ որոշել, թե արդյոք այն անցել է որոշակի կետի միջով։ Ե՛վ աուտիստները, ե՛ւ սովորական մարդիկ ցույց են տվել նման արդյունքներ պատասխանի ճշգրտության եւ ժամանակի առումով, ինչը նշանակում է, որ չկան էական տարբերություններ մենթալ երեւակայության այս ասպեկտում։
Տեսողական պատերնի թեստը, որը գնահատել է վիզուալ շաբլոնները պահելու ունակությունը կարճատեւ հիշողությունում, էական տարբերություն է բացահայտել։ Մասնակիցներին կարճ ցուցադրել են մատրիցա, որտեղ որոշ հատվածներ սեւ են ներկված եղել, իսկ հետո խնդրել են հիշողությամբ վերականգնել պատկերը։ Աուտիզմ ունեցող կամավորներն ավելի լավ արդյունքներ են ցուցադրել, ինչը նշանակում է, որ նրանք մտավոր պատկերները մտապահելու ավելի զարգացած հնարավորություն ունեն իրենց նեյրոտիպիկ գործընկերների համեմատ։
Սքանավորման թեստը մասնակիցներից պահանջել է ստուգել մտովի պատկերները եւ որոշել, թե արդյոք սլաքը ցույց է տալիս մինչ այդ տեսած կետը։ Աուտիզմ ունեցող մասնակիցները առաջադրանքը շատ ավելի արագ են կատարել։
Մտավոր պտույտի առաջադրանքում, որը ներառել է երկրաչափական ֆիգուրներով մտավոր մանիպուլացումը, երկու խմբերը ցույց են տվել միանման արդյունքներ։
Գիտնականների խոսքով՝ իրենց ստացած արդյունքներն ապացուցում են աուտիզմ ունեցող մարդկանց մենթալ երեւակայության գերազանց ունակությունները նեյրոտիպիկ հասակակիցների համեմատ։