Անտոնիո Բանդերասը սպիտակ սմոքինգով գեղեցիկ տեսք ուներ Վենետիկի amfAR Gala-ին, որին ներկայացել էր իր ընկերուհու՝ Նիկոլ Քիմփելի հետ:
64-ամյա իսպանացի դերասանը բռնել էր 43-ամյա ներդրումային բանկիր Նիկոլի ձեռքը։
Բանդերասը եւ Նիկոլը միասին են արդեն 10 տարի։ Նրանք սկսել են հանդիպել Անտոնիոյի եւ Մելանի Գրիֆիթի ամուսնության խզումից հետո:
Նրանցից ոչ մեկը չի հաստատել՝ արդյոք ամուսնացած են, թե ոչ, սակայն Նիկոլը Instagram-ում հայտնի է որպես «Նիկոլ Բանդերաս»։
Նախկինում զույգը ապշեցրել էր բոլորին Վենետիկի կինոփառատոնում «Փոքրիկը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Անտոնիոն եւ Նիկոլ Քիդմաները։