Քայլի Ջենները կիսով չափ հրաժարվել է իր շուրթերի ֆիլլերից. Kylie Cosmetics-ի հիմնադիրը Instagram-ում տեղադրել է առանց դիմահարդարման լուսանկար որում նրա հայտնի հյութեղ շուրթերը նկատելիորեն ավելի փոքր են, իսկ կեղծ արեւայրուքի փոխարեն երեւում են բնական պեպենները:
Նշենք, որ Քայլին իր շուրթերին ֆիլլեր է ներարկում դեռահաս տարիքից։
Քայլին ավելի վաղ խոստովանել էր, որ դա արել է «անվստահությունից»՝ այն բանից հետո, երբ իրեն հավանած տղան ասել է, որ իր բնական բարակ շուրթերը «հնարավոր չէ համբուրել»:
Քայլիի ոճը դարձել է ավելի «բնական», երբ նա 2023 թվականին սկսել է հանդիպել հայտնի դերասան Թիմոթի Շալամետի հետ: