Առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) անվճար կատարվում է մարդու պապիլոմավիրուսի թեստ
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, 30 և ավելի տարիքի կանայք կարող են հանձնել պապիլոմավիրուսի թեստ` ժամանակին ախտորոշելու և կանխարգելելու արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը: