19-ամյա բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Բետիս»։ Նա վարձակալությամբ հանդես կգա Սեւիլիան ներկայացնող ակումբում մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։
Ֆուտբոլիստի աշխատավարձն ամբողջությամբ կվճարի «Բետիսը», որը հաջորդ ամռանն իրավունք կունենա գնել նրա տրանսֆերային իրավունքը։
Վիտոր Ռոկեն 2024թ․ հունվարին էր միացել «Բարսելոնային», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։
Transfermarkt-ը Վիտոր Ռոկեի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։